26 ապրիլի 2010 - 15:52 AMT
Վահան Վարդանյանը նվաճել է Սինգապուրի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը

Ապրիլի 21-ից մինչև մայիսի 2-ը Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքում անցնում են Եվրոպայի սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների և պատանեկան առաջնությունները:

Հայ մարզիկներից տղամարդկանց շրջանում օղակներով վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը:

“Պատանիների թվում Վահան Վարդանյանը օղակներով վարժությունում գրավել է 8-րդ տեղը, իսկ “բազմամարտում”` 12-րդ տեղը և նվաճել է օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը”,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի մամլո քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը:

Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ “հենացատկ” մարզաձևում, “օղակներով” վարժությունում նա 7-րդն էր, իսկ “բազմամարտում”` 16-ը: