26 ապրիլի 2010 - 16:02 AMT
Երևանի Հարություն Կալենցի 18 հասցեում ապրիլի 27-ից գործելու է նկարիչ Հարություն Կալենցի թանգարանը

“Այս տարի լրանում է հայ մեծ նկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակը: Այդ կապակցությամբ ապրիլի 27-ին Երևանում, Հարություն Կալենցի 18 հասցեում բացվելու է նկարչի թանգարանը: Բացի այդ, մշակույթի նախարարը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ` նվիրված Հարություն Կալենցի 100-ամյակին: Նախագիծն իրականություն է դառնում նկարչի ընտանիքի շնորհիվ:

Թանգարանի բացումից հետո Ազգային պատկերասրահում կազմակերպվելու է ցուցահանդես, որը կբացվի օգոստոսի 7-ին: “Կալենց” մշակութային հիմնադրամի հետ համատեղ մենք մտադիր ենք ուսումնասիրել Կալենցի Բեյրութում կատարած աշխատանքները, և, հնարավորության դեպքում, կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդես” – հաղորդել է մշակույթի փոխնախարար Սոնա Հարությունյանը` ապրիլի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Հարություն Կալենցի որդին` “Կալենց” թանգարանի հիմնադիր, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նկարիչ Սարո Կալենցն, իր հերթին, ասել է.”Կալենցի մահվանից անմիջապես հետո, երբ մեզ այցելեց Երևանի քաղաքապետը, թանգարան ստեղծելու միտքը հղացել էր: Սակայն գաղափարն այդպես էլ մնաց անկատար 42 տարի շարունակ: Կալենցի ընտանիքը որոշում է թանգարանը ստեղծել սեփական միջոցներով և “Կալենց” մշակութային հիմնադրամի օգնությամբ` նկարչի երկսենյականոց արվեստանոցում”:

Սարո Կալենցի խոսքերի համաձայն, թանգարանը մեկ տարվա ընթացքում ներկայացնելու է մեծ նկարչի տարբեր ժամանակաշրջանների աշխատանքները:

Բացի այդ, այն խրախուսելու է թանգարանում անցկացվող տարբեր նախագծեր: “Կալենց” հիմնադրամի նախագահ, Կալենցի թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովան իր հերթին նշել է, որ հիմնադրամը գործում է 2008 թ-ից:

“Երկհարկանի բնակարանում շատ հարմար է նկարչի աշխատանքները ներկայացնել: Թանգարանի նմուշները Հարություն Կալենցի 400 աշխատանքներն են: Առաջին հարկում այցելուները կարող են տեսնել Կալենցի, իսկ երկրորդ հարկում` նրա կնոջ աշխատանքները”, - ասել է նա;