26 ապրիլի 2010 - 19:07 AMT
ԵԽԽՎ նախագահը չի ղեկավարելու Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեն

ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն պաշտոնական հայտարարություն չի արել այն առիթով, որ ղեկավարելու է Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին տեղեկացված աղբյուրները: "Հնարավոր է` Չավուշօղլուն իր ցանկությունն է հայտնել որևէ լրատվամիջոցի, բայց այժմ դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա",- ասել է PanARMENIAN.Net-ի զրուցակիցը: