27 հոկտեմբերի 2001 - 20:53 AMT
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԴՆԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մոսկվայում աշխատանքային այցի ավարտին անցկացված մամլո-ասուլիսիում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հայտնեց, որ չի բացառում իր թեկնածության առաջքաշմանը հաջորդ նախագահական ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, Ղուկասյանը երկրում տիրող ներկայիս ներքաղաքական իրավիճակը անվանել է «շատ կայուն»: Նա տեղեկացրեց, որ հաջող բիզնեսով այժմ Ղարաբաղում զբաղվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Իրանի, Բելգիայի եւ Թուրքիայի գործարարները : Նախագահը գոհունակություն հայտնեց ԼՂՀ-ի պատվիրակության Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցի արդյունքներից: Ղուկասյանի խոսքերով, Մոսկվայում «հասկանալով» վերաբերվեցին Լեռնային Ղարաբաղի դիրքորոշմանը: Մասնավորապես, նա գոհունակություն հայտնեց ԱԳՆ- ում եւ պետդումայում , ինչպես նաեւ հայ համայնքի եւ Մոսկվայի գործարար շրջանների հետ կայացած իր հանդիպումների վերաբերյալ: Չնշելով կայացած բանակցությունների մանրամասները, Արկադի Ղուկասյանը հայտնեց, որ Մոսկվայի իր հանդիպումները նշանավորում են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԼՂՀ քաղաքկանության նոր փուլի սկիզբը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: