29 ապրիլի 2010 - 10:44 AMT
“ԱրմենՏել”-ն օգնում է լուծել սոցիալական խնդիրներ բարձր տեխնոլոգիաների միջոցով

"ԱրմենՏելի" աջակցությամբ “Philatelpia” ՀԿ-ն սոցիալական և հոգեբանական օժանդակություն կցուցաբերի կենտրոն հաճախող հատուկ կարիքներով երեխաների ծնողներին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին "ԱրմենՏել" ՓԲԸ մամլո ծառայությունից, Philadelpia հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում կիրականացվեն ծրագրեր, որոնք թույլ կտան բարձրացնել բնակչության իրազեկությունը հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ:

“ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է իրականացնել սոցիալական ոլորտում բարձ տեխնոլոգիաների ներդրման գործընթացը` մեծ նշանակություն տալով այն ծրագրերին, որոնք նպաստում են հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակություն: Զարգացած երկրներում բարձր տեխնոլոգիաներն օգնում են հազարավոր երեխաների իրենց զգալու հասարակության լիիրավ անդամ, և մենք պատրատ ենք կիրառել այս փորձը նաև մեր երկրում”,- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

“Philatelpia” հասարակական կազմակերպության տնօրեն Հովիկ Իսրայելյանն իր հերթին նշեց. “Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր “ԱրմենՏել” ընկերության հետ համագործակցությունը թույլ կտա մեզ ընդլայնել գործունեության շրջանակները և ցուցաբերել սոցիալական աջակցություն ավելի մեծ թվով քաղաքացիների”: “Philatelpia” հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում սկսած 2003թ-ից:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) “Վիմպելկոմ” ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: