29 ապրիլի 2010 - 11:04 AMT
Հայաստանում պայքար է մղվելու ծխախոտի դեմ

Կառավարությունը հաստատել է “Հայաստանի Հանրապետությունում 2010-2015 թթ. ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը” և դրա կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին կոչ է արել անձնական օրինակով պայքարել ծխելու արատավոր սովորույթի դեմ: