30 ապրիլի 2010 - 11:40 AMT
Ուկրաինայի հայերը կոչ են անում Ուկրաինայի նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 29-ին Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի և Analitika.at.ua ՏՎԿ ներկայացուցիչները դիմել են Ուկրաինայի նախագահի վարչակազմին և Գերագույն ռադային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ուղերձի տակ ստորագրել են Ուկրաինայի հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայի ազգային համայնքների ներկայացուցիչներ:

Իր հերթին Կիևի խորհուրդը որոշել է դիմել Գերագույն ռադա` առաջարկելով լուծել իրենց կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդ որոշմանը կողմ են քվեարկել քաղաքային խորհրդի 100 պատգամավորներ: Որոշման նախագիծը մտցվել է օրակարգ Կիևի խորհրդի պատգամավոր Վիկտոր Գրինյուկի առաջարկով:

Ավելի վաղ տեղական խորհուրդներից նման ուղերձեր են հղել Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը, Իզյումսկի քաղաքային խորհուրդը (Խարկովի մարզ), ինչպես նաև Չերկասսկի քաղաքային խորհուրդը: 2005-ի մայիսի 19-ին Ղրիմի Գերագույն ռադան որոշում է ընդունել ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հաղորդում է Analitika.at.ua-ն: