30 ապրիլի 2010 - 13:03 AMT
Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են Հարավային Կովկասի իրավիճակը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

“Նիստի ժամանակ քննարկվել են տարբեր երկրների հայտարարությունները 1915թ. իրադարձությունների մասին: Հայ և թուրք ժողովուրդների ընդհանուր պատմությունը կարելի է քննարկել միայն անհերքելի ապացույցների ու փաստերի և անկողմնակալ գիտական մոտեցման հիման վրա”,- հաղորդում է Anatolian News Agency-ն:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամները նշել են, որ Թուրքիան լի է Կովկասում կայունություն և համագործակցություն հաստատելու վճռականությամբ: Քննարկվել են նաև Հյուսիսային Կիպրոսի հարցը, Իրաքում խորհրդարանական ընտրությունները, ահաբեկչության դեմ պայքարը, վերջին դեպքերը Ղրղզստանում և Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի արդյունքները: Նիստը վարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: