Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու “Շանհայ Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել “Շանհայ Էքսպո 2010” միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:
Այնուհետև Սերժ Սարգսյանը շրջել է “Շանհայ Էքսպո 2010”-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի տաղավարներով:
Հայաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այլ պաշտոնյաներ: