”Ամերիաբանկի” և ”Կասկադ Բանկի” քարտապանների համար ստեղծված են սպասարկման նոր հնարավորություններ: Նրանք կարող են օգտվել երկու բանկերի բանկոմատների ամբողջ ցանցից այն նույն սակագներով, ինչպիսիք ներկայումս գործում են նրանցից յուրաքանչյուրի համար: Երկու բանկերի արդեն գործող բանկոմատների թվաքանակը հասնում է 53-ի, որոնցից 39-ը “Ամերիաբանկի” բանկոմատներն են, 14-ը` “Կասկադ Բանկինը”:
Ըստ “Ամերիաբանկի” մամլո ծառայության հաղորդագրության, “Ամերիաբանկը” նախատեսում է 2010թ. ավելացնել բանկոմատների թվաքանակը, ինչպես նաև ընդլայնել աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք իր հաճախորդների համար նախընտրելի տարածքներում:
Նշենք, որ մոտ ժամանակներս երկու բանկերի քարտապաններին սպասվում է նոր անակնկալ ևս, նրանք կօգտվեն երկու բանկերի զեղչային ընդարձակ համակարգից, որն ընդգրկում է ավելի քան 150 առևտրային կետեր, ժամանցի վայրեր, հասարակական սննդի օբյեկտներ, բուժական կենտրոններ և այլ ծառայությունների ոլորտներ:
“Ամերիաբանկը” հանդես է գալիս ArCa, MASTER CARD, VISA քարտերի թողարկմամբ և սպասարկմամբ, այդ թվում նաև VISA PIATINUM և MASTER CARD PLATINUM քարտերի թողարկմամբ և առաջարկում է այդ քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում` IAPA միջազգային զեղչային քարտ, Priority Pass առաջնային անցաթղթի քարտ և ճանապարհորդական ապահովագրություն “ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ” ապահովագրական ընկերության կողմից: Միավորման արդյունքում երկու բանկերի հաճախորդներին առաջարկվող միասնական, առավել կատարելագործված և նորացված ծառայությունների մատուցումը, լինելու է շարունակական:
Ներկայացվածը վկայում է, որ երկու բանկերի միավորումը սպասարկման առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ բանկերի հաճախորդների համար, ինչպես և հավաստիացրել էին բանկերի բաժնետերերն իրենց ուղերձում: