Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրված 2.2% հավելաճի վրա էական ազդեցություն է ունեցել բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 9.1% հավելաճը (գազային վառելիքի վաճառքի սակագների բարձրացում 37.5%-ով և խմելու ջրի մատակարարման սակագների բարձրացում 5.5%-ով):
Բացի դրանից, Հայաստանի Ազգային Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2010թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման 0.1%, կենցաղային բնույթի 0.3%, հանգստի կազմակերպման 1.1% ծառայությունների գնաճ: