Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը Մայիսի 1-ի տոնի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արծարծվում են աշխատավորների իրավունքներին առնչվող խնդիրներ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. “Հրամայական է առաջացել ստեղծել նոր արհեստակցական միություններ, որոնք պետք է բաժանված լինեն պետությունից և որևիցե ֆինանսական կախում չունենան` այս կերպ ապահովելով իրենց գործունեության անկախությունը: 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկը չի պահպանվում, իսկ հավելյալ աշխատանքի համար ճնշող մեծամասնությամբ վարձատրություն չկա”:
“Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երիտասարդները վստահ են, որ երկրի սոցիալական պաշտպանվածության և աշխատավորի իրավունքների պաշտպանութայն ոլորտները պետք է դիտարկել իբրև ռազմավարական առաջնահերթություն և անհապաղ զբաղվել այս խնդիրների լուծմամբ”,-ասվում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարության մեջ: