1 մայիսի 2010 - 11:29 AMT
Մասաչուսեթսի նահանգը չի ճանաչել այսպես կոչված “Խոջալուի ցեղասպանությունը”

Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Մասաչուսեթսի նահանգը հռչակագիր է ընդունել այսպես կոչված “Խոջալուի ցեղասպանությունը” ճանաչելու մասին, չի համապատասխանում իրականությանը: Իրականում դա նահանգի կոնգրեսի անդամներից մեկի նախաձեռնությունն է, որը, համաձայն ընթացակարգի, ընդունվել է Մասաչուսեթսի օրենսդիր մարմնի խոսնակի կողմից: Բայց դա չի նշանակում, թե առաջարկը դրվել է քվեարկության և ընդունվել է: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Բոստոնից, կոնգրեսականի հայտարարությունը հրապարակվել է նրա գրասենյակի կողմից և արտացոլում է նրա տեսակետը: Դա ընդամենը նրա անձնական կարծիքն է: