1 մայիսի 2010 - 12:11 AMT
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը ոսկե մեդալ շնորհեց Սուրեն Զոլյանին

Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ապրիլի 30-ին կայացած խորհրդի ընդլայնված նիստին մասնակցեց նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Լևոն Հայրապետյանը:

Համագործակցության խնդիրների քննարկումներից զատ, որոնցից մեկն էլ բուհում կանանց սամբոյի խմբակներ բացելն է, ֆեդերացիայի նախագահը լեզվաբանական համալսարանի ռեկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Զոլյանին հանձնեց Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված պատվոգիրն ու հատուկ ոսկե մեդալը, շնորհակալություն հայտնեց կրթօջախի բացմանն ու կայացմանը աջակցելու, սամբո մարզաձևի տարածմանն ու հանրահռչակմանը օժանդակելու, ինչպես նաև` Ազգային զարթոնքի ու Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: