11 հունիսի 2003 - 19:48 AMT
ՊՈՒՏԻՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է հայ-ռուսական միջկառավարական պայմանագիրը Ռուսաստանի առջեւ կուտակած պարտքի դիմաց Հայաստանի պետգույքը փոխանցելու մասին: Այդ մասին, «RusEnergy» հաղորդագրության համաձայն, ասվում է պետության ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ տվյալ օրենքը սույն թվականի մայիսին հավանության է արժանացել ՌԴ խորհրդարանի կողմից: