3 մայիսի 2010 - 17:03 AMT
Կարո Մուրադը հաղթեց Թոմմի Քարփենսիին և պաշտպանեց իր գոտին

Մայիսի 1-ին Օլդենբուրգում (Գերմանիա) հայ բռնցքամարտիկ, կիսածանր քաշային կարգում WBO Intercontinental տիտղոսակիր Կարո Մուրադը (Գերմանիա) հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: Մուրադի մրցակիցը Թոմմի Քարփենսին էր (ԱՄՆ):

Բռնցքամարտիկները հաղթահարեցին 12 ռաունդից բաղկացած մենամարտի համար հատկացված ողջ ժամանակը, որի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթող ճանաչեցին Մուրադին: Հաշիվը կազմեց 116-111, 117-110, 116-111 հօգուտ Մուրադի: