3 մայիսի 2010 - 20:21 AMT
Երևանում տեղի կունենա քիքբոքսինգի «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» կարգախոսով մրցաշարը

Մայիսի 5-ին «Դինամո» մարզահամալիրում Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան և ՀՀ Պաշպանության նախարարությունը կազմակերպում են քիքբոքսինգի «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» մրցաշարը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի 65-ամյա հաղթանակին: Մրցաշարի պատվավոր հյուրերը լինելու են Հայրենական պատերազմի վետերանները:

Մրցաշարին մասնակցում են 300 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից: Մրցաշարի նպատակն է մարզիկներին քարոզել ազգային ոգի և ռազմահայրենասիրական գաղափարներ:

Մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը հունիսի 19-27-ը մասնակցելու է աշխարհի առաջնությանը: