3 մայիսի 2010 - 22:23 AMT
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Խոր ցավով տեղեկացա ականավոր գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի մահվան մասին: Ալեքսեյ Սիսակյանը արժանիորեն համաշխարհային համբավ վայելող գիտնական էր: Լինելով վաստակաշատ կենսաքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակյա¬նի հիմ¬նադրած գիտնականների տոհմի արժանի զավակը՝ Ալեքսեյ Սիսակյանն իր բեղմնավոր ու հիմնարար աշխատանքով և գիտությանն անմնացորդ նվիրումով վառ օրինակ է յուրաքանչյուր երիտասարդ գիտնականի համար»:

Նախագահի խոսքով, անուրանալի է նրա ավանդը` որպես գիտական գործունեության կազմակերպիչ: «Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվել են Դուբնայի աշխարհահռչակ ինստիտուտը ղեկավարելու տարիներին: Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ գիտնական և հայ ժողովրդի արժանավոր զավակ Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ընդգծել է նա, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: