4 մայիսի 2010 - 17:17 AMT
2010 թվականի մարտին Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 790,9 մլրդ դրամ

2010 թվականի մարտի 31-ի դրությամբ, Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 790,9 մլրդ դրամ, ինչը 4,8 տոկոսով կամ 35,9 մլրդ դրամով ավելի է փետրվար ամսվա վերջի համեմատ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է 751,8 մլրդ դրամ: Ընդ որում, երկարացված վարկերի ծավալը ընթացիկ տարվա մարտի վերջին կազմել է 34,5 մլրդ դրամ` ավելանալով 6,6 մլրդ դրամով ընթացիկ տարվա փետրվարի համեմատ, իսկ ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 4,6 մլրդ դրամ, իչը 9 տոկոսով կամ 458 մլն դրամով ավելի է, քան 2010թ. փետրվարին: