4 մայիսի 2010 - 21:20 AMT
Ադրբեջանը պետք է ազատվի միջնադարյան մտածելակերպից

Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները և ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից և գործելաոճից, այդ ժամանակ, Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այդ մասին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի վերջին հայտարարությունը:

"Համախագահներն առաջարկ ունեն, որի համաձայն ազատվում են Ադրբեջանի հինգ օկուպացված տարածքներն ու Լաչինի ճանապարհը, իսկ հետո Հայաստանը պաշտոնական Բաքվից ժամանակ կխնդրի Լաչինն ու Քելբաջարն ազատելու համար", հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Ազար Ազիմովը: