25 հոկտեմբերի 2001 - 22:58 AMT
ՇՎԵՑԱՐԱԿԱՆ «ՀՈԼՍԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԵԼՈՒՑ
Շվոցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը հաղթող էր ճանաչվել «Արարատցեմենտ» ձեռնարկության սեփականաշնորհման համար հայտարարված մրցույթում, հրաժարվել է գործարքից: Այդ մասին գրավոր ծանուցագիրը մրցույթային հանձնաժողովը ստացել է հոկտեմբերի 23-ին: Ենթադրվում է, որ Հարավային Կովկասում ցեմենտի արտադրության խոշորագույն գործարանի ձեռքբերումից հրաժարումը կապված է «Swiss air» ավիաընկերության սննկացման հետ: Տեղեկություններ կան, որ «Հոլսիմ»-ի ղեկավարությունը մտադիր է նշանակալի միջոցներ ուղղել ավիաընկերության ֆինանսական ապաքինման վրա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: