5 մայիսի 2010 - 16:42 AMT
2010 թվականին Հայաստանում մասսայական սպորտի զարգացման նպատակով 7 մրցում կանցկացվի

Մայիսի 5-ին սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել է 2010թ. մասսայական սպորտի զարգացման միջոցառումները:

Արդեն մայիսի 8-ին կմեկնարկի «Սպորտային փառատոնը», որը կավարտվի մայիսի 22-ին: «2010թ. փառատոնին կմասնակցեն Հայաստանի և ԼՂՀ-ի 48 քաղաքներ: Մասնակիցների թիվը կլինի մոտ 15 հազար»,-ասել է Ասրյանը:

Հաջորդը կլինի «Լավագույն մարզական ընտանիք» մրցումը , որն անց է կացվում 2004 թվականից ի վեր: Այս տարի մրցմանը կմասնակցեն 320 ընտանիքներ ՀՀ տարբեր տարածաշրջաններից: Մրցաշարի առաջին փուլը կանցնի հունիսին, իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսին Ծաղկաձորում:

2010 թվականին տեղի կունենա նաև «Ռազմամարզական խաղեր և զինակոչային և նախազինակոչային տարիքի երիտասարդների շրջանում»: «Կմասնակցեն 9-11 դասարանների բոլոր աշակերտները: Խաղերը կանցնեն 4 փուլով: Այնուհետև տեղի կունենա «Լավագույն քաղաքային և հյուղական համայնքներ» և «Լավագոււյն սպորտային բակ» մրցումները: Բոլոր 3 միջոցառումների բյուջեն կկազմի 5,5 մլն դրամ:

Իսկ օգոստոսին ՀՀ վարչապետի հովանու ներքո տեղի կունենա «Ֆուտբոլային ակումբի խաղարկությունը», որին կմասնակցեն նախարարությունների աշխատակիցները