5 մայիսի 2010 - 20:18 AMT
Մալթայի հայերը հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին

Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Մալթայի մայրաքաղաք Վալետտայի կենտրոնում տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղիկներ դրեցին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց Մալթայի հայ համայնքի մամլո ծառայությունը: Ծաղիկներ դնելու արարողությանը մասնակցում էին Մալթայի հայ համայնքի վարչության անդամները` Վերա Բոյաջյանի, Մալթայում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Մեդվեդևի, ինչպես նաև Մալթայում ռուս հայրենակիցների Համակարգման խորհրդի ղեկավար Սնեժանա Բոդիշտյանի գլխավորությամբ: Հավաքվածները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին: