5 մայիսի 2010 - 20:32 AMT
Հայաստանի վճռաբեկ դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանի հայցը

Հայաստանի վճռաբեկ դատարանը հրաժարվել է քննարկել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանի հայցը, որում բողոքարկման է ենթարկվել Հայաստանի Վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ հայկական դատական ատյանների վճիռներն ընդհանուր ոչինչ չունեն Փաշինյանի գործի հետ: «Մեկ այլ բանի չէինք էլ սպասում: Մենք անցել ենք Հայաստանի բոլոր դատական ատյաններով և մտադիր ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2010-ի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերի առնչությամբ: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, և միևնույն ժամանակ, վճիռ կայացրել, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է կիրառել համաներում կալանավորման ժամկետը կրկնակի կրճատելու ձևով: