5 մայիսի 2010 - 21:27 AMT
Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը մասնակցել է Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին

Մայիսի 4-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Կահիրեի Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին, որը նախաձեռնել էր Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի տիկինը` Լեյլա Աբուլ Ղեյտը:

Փառատոնը, որին մասնակցել են ավելի քան 50 երկրների դեսպանություններ, մեծ հետաքրքրություն էր առաջացրել Կահիրեի հասարակության լայն շրջանում:

Հայաստանի տաղավարի պատշաճ կազմակերպմաննիր ակտիվ մասնակցությունըբերեցԵգիպտահայ տիկնանց հանձնախումբը: Արաբական, եվրոպական, ԼատինականԱմերիկայի, Հեռավոր Արևելքի և աֆրիկյան երկրների խոհանոցների կողքին հայկական ավանդական ուտեստները, քաղցրավենիքն ու գինին արժանացան եգիպտացի և օտարերկրյա այցելուների ամենաբարձր գնահատականին: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: