Ապրիլի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` բարձրաստիճան հյուրը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Լեհաստանի հանրապետությունների դինամիկ զարգացող փոխհամագործակցության համապատկերում իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցությունը: Ալիկ Սարգսյանը, հավաստելով, որ Հայաստանի ոստիկանությունը հավատարիմ է հանցավորության դեմ համատեղ պայքարի սկզբունքին, հույս հայտնեց, որ փոխգործակցությունը ինչպես լեհ գործընկերների, այնպես էլ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ թույլ կտա ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակները, հատկապես` անդրազգային ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարում և մի շարք այլ մարտահրավերների դիմագրավելու գործում, ինչի արդյունավետությունը հնարավոր է ապահովել միայն լիարժեք փոխվստահության և փոխօգնության առկայությամբ:
Հանդիպման ավարտին դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ՀՀ ոստիկանության պետին փոխանցեց Լեհաստանի ներքին գործերի նախարարի` Լեհաստան այցելելու հրավերը, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: