
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Մոսկվա են հրավիրված նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սարգսյան-Ալիև հերթական հնարավոր հանդիպման մասին տեղեկատվություն դեռևս չկա: