6 մայիսի 2010 - 15:34 AMT
Մոսկվայում Սարգսյան-Ալիև հանդիպում դեռևս չի նախատեսվում

Այսօրվա դրությամբ Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը:

Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով: