6 մայիսի 2010 - 16:36 AMT
Միջազգային մրցութային հանձնաժողովը սկսել է Հրանտ Դինքի մրցանակի հաղթողների առաջադրումը

Հրանտ Դինք մրցանակի միջազգային մրցութային հանձնաժողովը հայտարարել է մրցանակի հավակնող թեկնածուների դիմումների ընդունումն սկսելու մասին:

Միջազգային ամենամյա Հրանտ Դինքի մրցանակը հանձնվում է այն անձանց, կազմակերպություններին կամ խմբերին, ովքեր ներդրում են ունեցել ազատ ու արդար, առանց բռնությունների, ռասիզմի և խտրականության աշխարհի կայացման համար, ովքեր այդ նպատակին հասնելու համար վտանգի են ենթարկվում, կոտրում են ստերեոտիպերը` ուրիշներին հույս ներշնչելով: Մրցանակակիրները հայտնի կդառնան 2010 թ. սեպտեմբերի 15-ին` Հրանտ Դինքի ծննդյան օրը:

Միջազգային մրցութային հանձնաժողովի կազմում են` գրող Ադալեթ Աղաօղլուն, լրագրող Ալպեր Հորմուշը և Ամիր Հասանը (նրանք 2009 թ Հրանտ Դինքի մրցանակի հաղթողներից են), Երևանի մամլո ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Եվրախորհրդարանի անդամ Դանիել Կոգն Բենդիտը, լրագրող Հասա Քեմալը, Amnesty International-ի գլխավոր քարտուղար Իրենե Հանը, Ջուդիթ Բաթլերը, Հրանտ Դինքի անվան հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ռաքել Դինքը: Թեկնածուների ներկայացման վերջին ժամկետը 2010 թ. մայիսի 15-ն է: