6 մայիսի 2010 - 17:03 AMT
Հայաստանում սահմանվել են նոր տուրքեր կաբելային հեռուստահաղորդումների համար

Մայիսի 6-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ է կատարել:

Այդ փոփոխությունների համաձայն, առաջարկվում է մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանել բազային տուրքի 150-պատիկի չափով պետական տուրք: