6 մայիսի 2010 - 18:30 AMT
Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ուսանողների բողոքի ցույցը անցել է առանց միջադեպերի

Երևանի բուհերի ուսանողները, որոնք բանակի տարկետման իրավունք ունեն, նամակ են հանձնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

PanARMENIAN.Net-ի թղթակցին բողոքի ցույցի մասնակիցներից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Յոաննիսյանը հայտնել է, որ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցն անցել է առանց միջադեպերի:

«Մեր հետագա գործողությունները կախված են կառավարության որոշումից: Սպասելու ենք մեր նամակի պատասխանին», - ասել է Յոաննիսյանը: