7 մայիսի 2010 - 12:31 AMT
ԼՂՀ ներկայացուցչությանը կհանձնվի աջակցության բանաձև

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության առջև անց է կացնելու աջակցության հավաք: Ելույթներով են հանդես գալու ՍԴՀԿ ներկայացուցիչներ, որից հետո ԼՂՀ ներկայացուցչությանն է հանձնվելու աջակցության բանաձև, հաղորդում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո դիվանը: