7 մայիսի 2010 - 12:48 AMT
Մայիսի 8-ին ՀՀ ԱԺ այգում տեղի կունենա Հաղթանակի օրվան նվիրված համերգ

Մայիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգը կանցնի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախմբի և հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: