7 մայիսի 2010 - 15:32 AMT
Մինչև տարեվերջ արտահանման ծավալը Հայաստանում կկազմի 800 մլն դոլար, իսկ ներմուծմանը` 3,4 մլրդ դոլար

Շինարարության ծավալները Հայաստանում մոտ ապագայում կարող են աճել Ռուսաստանում և Ուկրաինայում տնտեսական աճի պատճառով, գտնում է Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, տնտեսական աճն այդ երկրներում կհանգեցնի դրամական միջոցների ներհոսքի աճին, ինչն իր հերթին կբերի շինարարության աճին մասնավոր հատվածում:

Բացի այդ, ըստ Վ.Սաֆարյանի, եթե արտաքին առևտրի ոլորտում աճի տեմպերը շարունակվեն, ապա մինչև տարեվերջ արտահանման ծավալը Հայաստանում կկազմի 800 մլն դոլար, իսկ ներմուծմանը` 3,4 մլրդ դոլար:

Ընդ որում, նա նշել է, որ արտահանման ընդհանուր ծավալում մեծ է լեռնահանքային արդյունաբերության բաժինը, և եթե 2009թ. առաջին եռամսյակում երկրից արտահանվել է 12,5 մլն դոլարի պղնձի ու մոլիբդենի խտանյութ, ապա ընթացիկ տարվա նույն շրջանում արտահանվել է 51,6 մլն դոլարի արտադրանք: «Միջազգային շուկայում աճել են ֆերոմոլիբդենի գները, և այժմ արտահանումն ավելի շահավետ է դարձել»,-ասել է Սաֆարյանը: