7 մայիսի 2010 - 15:38 AMT
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսություններին

ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մայիսի 8-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65- ամյակին եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսություններին:

Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արտակ Զաքարյանը, Ռուստամ Գասպարյանը, Աշոտ Տոնոյանը, Ռուբեն Գևորգյանը, Արտյուշ Շահբազյանը, Բագրատ Սարգսյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, ‎ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մայիսի 8-ի երեկոյան պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Մայիսի 9-ին պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ կդնեն Ստեփանակերտում եւ Շուշիում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում կմասնակցեն սուրբ պատարագի արարողությանը, հաղորդում է ԱԺ մամլո ծառայությունը: