7 մայիսի 2010 - 15:49 AMT
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում մեծարել են բուլղարահայ մարզական գործիչներին

Մայիսի 7 –ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հյուրընկալվեցին բուլղարահայ մարզական գործիչներ , ծանրամարտից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Բուլղարիայի ազգային հերոս Նորայր Նուրիկյանը, բասկետբոլի նշանավոր մրցավար Արտեմնիկ Արաբաջյանը և Բուլղարիայի ու բալկանյան երկրների բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանը:

Հայկական բադմինթոնն արդեն երկու տասնամյակ մեծ աջակցություն է ստանում Բ. Կասաբյանից: Նա ամեն տարի Հայաստանից մարզիկներ է հրավիրում Բուլղարիա` ուսումնամարզական հավաքների և ուղեկցում միջազգային մրցաշարերի: Հայրենասեր մասնագետին հայկական բադմինթոնում ունեցած մեծ ծառայությունների համար հանձնվեց ՀԱՕԿ –ի նախագահի շնորհակալագիր: ՀԱՕԿ –ի հավաստագրերով և «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով պարգևատրվեցին Նորայր Նուրիկյանը և Արտեմնիկ Արաբաջյանը:

ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանին հայ համայնքի և Բուլղարիայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հանձնվեցին հուշանվերներ:

ՀԱՕկ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից հյուրերին ողջունեց և նրանց ծառայությունները բարձր գնահատականի արժանացրեց ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հաղորդում է ՀԱՕԿ –ի մամուլի ծառայությունը: