7 մայիսի 2010 - 16:53 AMT
Չեխիայի վարչապետը նշանակվել է ՎԶԵԲ-ի փոխնախագահ

Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ: Ինչպես հայտնում է ՎԶԵԲ-ի մամլո ծառայությունը, նա կստանձնի իր պաշտոնը 2010թ. սեպտեմբերի 1-ին:

Որոշումը հավանություն է ստացել ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդում մայիսի 7-ին` ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովի առաջարկով:

Յան Ֆիշերը նոր պաշտոնում պետք է զարգացնի ու բարձր մակարդակի վրա պահպանի հարաբերություններն այն երկրների հետ, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում:

Մինչև օգոստոսի 31-ը բանկի փոխնախագահի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Բրիգիտա Շմեգներովան: