7 մայիսի 2010 - 17:41 AMT
Միխաիլ Բաղդասարով. «Արմավիայի» վնասներն անհամեմատելի են Եվրոպայի խոշոր ընկերությունների վնասների հետ

Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով «Արմավիա» ընկերության կրած վնասը անհամեմատելի է Եվրոպայի խոշոր ընկերությունների կրած վնասների հետ, մայիսի 7-ին Երևանում լրագրողներին է ասել ընկերության ղեկավար Միխաիլ Բաղդասարովը: Նրա խոսքերով, ընկերությունը ստիպված էր 5 չվերթ չեղյալ հայտարարել` 2 չվերթ Փարիզ, երկուսը` Ամստերդամ և մեկը` Ցյուրիխ: «Այժմ դժվար է խոսել վնասի չափերի մասին, սակայն ներկայումս այն հաշվարկվում է»,-ասել է նա:

Հրաբուխը ժայթքեց ապրիլի 14-ին, ինչը հանգեցրեց ծխածածկույթի առաջացմանը: Արդյունքում կաթվածահար եղավ Արևմտյան Եվրոպայի օդային հաղորդակցությունը` ստիպելով օդանավերին չեղյալ հայտարարել թռիչքները: