7 մայիսի 2010 - 18:35 AMT
Նամիկ Թան. Ադամ Շիֆի նախաձեռնությունը չի պսակվի հաջողությամբ

Կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությունը չի պսակվի հաջողությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը` մեկնաբանելով Շիֆի մտադրությունը` հավաքել Հայոց ցեղասպանությունը վերապրածների կյանքի պատմությունները: Անդրադառնալով նրան, թե ինչու է Թուրքիան դեմ այդ նախաձեռնությանը` Թանն ասել է, որ չի կարծում թե հայերը հաջողության կհասնեն:

«Եթե նման պատմություններն ընդգրկվեն ԱՄՆ Կոնգրեսի զեկույցում, մենք ավելի շատ պատմություններ կհավաքենք: Ես որևէ մտահոգություն չունեմ այս հարցի վերաբերյալ»,-ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը, հայտնում է TURKISHNY-ն: