7 մայիսի 2010 - 18:42 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս անվճար ձեռք բերելու հաղթանակին նվիրված զանգի ազդանշան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս «GOOD’OK» ծառայության շրջանակներում անվճար ձեռք բերելու հաղթանակին նվիրված երգեր ու մեղեդիներ և օգտագործել դրանք որպես զանգի ազդանշան: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

Ծառայությունից օգտվելու համար մայիսի 7-14-ը անհրաժեշտ է զանգահարել 1945 կարճ համարով և ընտրել դուր եկած մեղեդին:

1945 կարճ համարին կատարված զանգի առաջին 3 րոպեն անվճար է, իսկ 4-րդ րոպեից սկսած 1 րոպեի արժեքը 5 դրամ է (ներառյալ ԱԱՀ):