7 մայիսի 2010 - 19:34 AMT
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ և Բրյուսել

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ստրասբուրգ` մայիսի 11-ին կայանալիք Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ստրասբուրգից նախարար Նալբանդյանը կուղևորվի Բրյուսել, ուր մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին կմասնակցի «28+1» ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքը: Բրյուսելում Հայաստանիարտաքինքաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիհետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: