7 մայիսի 2010 - 23:17 AMT
Դորվարդ Հակոբյան. Իմ նկարներն ավելի լավ են արտահայտում իմ մտքերը, քան բառերը

Մայիսի 3-ին «Ֆորում» պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Դորվարդ Հակոբյանի 90-րդ հոբելյանական ցուցահանդեսը: Այն կանցնի Սանքտ Պետերբուրգում հայերի հաստատման 300-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:

Իր ողջույնի խոսքում «Ֆորում» պատկերասրահի տնօրեն, նկարիչ Նիկոլայ Տյոպլին նշել է. «Դ.Հակոբյանի կտավները լի են նկարչի անկեղծ զգացմունքներով, նա բոլոր արտահայտչական մեթոդներով ձգտում է արտահայտել իր սերն առ աշխարհ, որում մենք ապրում ենք»:

Ելույթ ունեցավ նաև Սանքտ Պետերբուրգի հայկական եկեղեցու քահանա, տեր Հադ Ղազարյանը: Իր հերթին, նկարիչը նշել է. «Իմ նկարներն ավելի լավ են արտահայտում իմ մտքերը, քան բառերը»:

Դորվարդ Հակոբյանը ծնվել է 1943թ. Երևանում: Նա ֆիզիկոս է կրթությամբ և 140 գիտական աշխատությունների հեղինակ: Միևնույն ժամանակ նա բազմաթիվ նկարների հեղինակ է: