8 մայիսի 2010 - 15:11 AMT
Ադրբեջանի ԱԳՆ. Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ստանա հայկական կողմի համաձայնությունը նորացված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ

Էլհան Պոլուխով. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մտադիր չէ մայիսի 11-12-ին Բրյուսելում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ` ծանրաբեռնված լինելու պատճառով:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մտադիր չէ Բրյուսելում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ` ծանրաբեռնված լինելու պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

«Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է աշխատեն հայկական կողմի հետ, քանի որ, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, Երևանն այդպես էլ չի հայտնել իր վերաբերմունքը նորացված Մադրիդյան սկզբունքների հանդեպ»,-ասել է Պոլուխովը, հաղորդում է Trend News-ը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Բրյուսելում: