8 մայիսի 2010 - 15:38 AMT
Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների փաթեթը

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների փաթեթը, որը կոչված է վերակառուցելու արդարադատության համակարգը և սահմանել բանակի պատասխանատվությունը քաղաքացիական դատարանների առջև:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիխոսքերի համաձայն, այդ բարեփոխումներն անցկացնել պարտադրում է Եվրամիությունը, որին ձգտում է անդամակցել Անկարան: Սակայն ընդդիմությունը մեղադրում է իշխանական Արդարություն և զարգացում կուսակցությանն այն բանում, որ կուսակցությունն ուզում է իրեն ենթարկել Թուրքիայի ողջ իշխանությունը: Բարեփոխումների փաթեթը դրվելու է հանրաքվեի, որը, հավանաբար, կանցկացվի հուլիսին:

Ընդդիմությունը մտադիր է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան, որն աշխարհիկ դիրքորոշում ունի և նախկինում հաճախ արգելափակել է Արդարություն և զարգացում կուսակցության նախաձեռնությունները, հաղորդում է Euronews-ը: