«Խոջալուի գործողության ժամանակ հայկական զորքերը խաղաղ բնակչության համար բացեցին մարդասիրական միջանցք: Միջանցքը բավական երկար բաց մնաց, ադրբեջանական հատուկ ջոկատները նույնիսկ օգտվեցին այդ հանգամանքից ու հասցրին ներս խուժել Խոջալու», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Երկրապահ» կամավորական շտաբի նախկին պետ, այսօր` արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Գեներալի խոսքերի համաձայն, այն կադրերը, որ ադրբեջանցիները ներկայացնում են, որպեսզի ապացուցեն իրենց «ցեղասպանությունը», նկարված են չեչենական ու աֆղանական պատերազմների ժամանակ, ինչը բազմաթիվ անգամ ապացուցվել է, հայտարարել է Ա. Պերոսյանը:
Նա ավելացրել է նաև, որ Ադրբեջանը չարաշահում է Խոջալուի գործողությունը, քանի որ այդ գյուղում խաղաղ բնակչություն էր ապրում, որոնց համար մարդասիրական միջանցք էր բացվել: