8 մայիսի 2010 - 17:53 AMT
Ռուսաստանը ծրագրում է զարգացնել գիտությունը` ԱՊՀ երկրների հետ համագործակցած

Ռուսաստանը ծրագրում է գիտությունը զարգացնել ԽՍՀՄ մոդելով` համագործակցելով ԱՊՀ երկրների հետ: Նանոտեխնոլոգիաների և ինովացիաների բնագավառում համագործակցության զարգացման նպատակով Ռուսաստանում հիմնադրվել է ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոն Դուբնայում:

Անցյալ տարի հոկտեմբերին ՌԴ կառավարությունը հայտարարել էր նանոտեխնոլոգիաների զարգացման համար 318 մլրդ ռուբլի ներդնելու իր մտադրության մասին:

Երևանում ապրիլի 15-ին բացվել է ինովացիոն համագործակցության ռուս-հայկական համագործակցության կենտրոնը` «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել միջպետական ինովացիոն կառույց ստեղծելու բնագավառում: