11 մայիսի 2010 - 10:45 AMT
Հայաստանի գազամատակարարումը Վրաստանի տարածքով վերականգնվել է

Մայիսի 11-ին ժամը 04:00 վերականգնվել է Հայաստան բնական գազիմատակարարումը, հաղորդում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

Վրաստանի տարածքով ռուսական գազի առաքումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային Գուդաուրի-Կոբի շրջանում սողանքների հետևանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով: