11 մայիսի 2010 - 12:05 AMT
Հերթական քննության արդյունքներով 11 հաշվապահներ ստացել են որակավորման վկայականներ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 17 դիմորդ, որոնցից 11-ին տրվել են որակավորման վկայականներ:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 12 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 178 դիմորդներից 91-ին տրվել են որակավորման վկայականներ:

Հայաստանի Հանրապետությունում մայիսի 11-ի դրությամբ 303 հաշվապահ ունի որակավորման վկայական: