Չնայած սերտ տնտեսական հարաբերություններին` տարածաշրջանային մրցակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև շարունակվում է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Ինձ չի թվում, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև մրցակցությունը մարել է»,- ասել է պրոֆեսորը: Նրա խոսքերով, Վրաստանում օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս քվո, որը չի գոհացնում Թուրքիային:
Ռուբեն Սաֆրաստյանը հատուկ նշեց, որ Անկարան և Մոսկվան տարբեր աշխարհաքաղաքական մոտեցումներ ունեն տարածաշրջանում ընթացող գործընթաների նկատմամբ. Ռուսաստանը հանդես է գալիս այժմյան ստատուս քվոն պահապանելու օգտին, իսկ Թուրքիան փորձում է փոխել այն: «Իմ կարծիքով, տարածաշրջանում ներկա դրության պահպանումը համապատասխանում է Հայաստանի շահերին»,- ընդգծել է արևելագետը:
Ինչ վերաբերվում է տնտեսական համագործակցությանը, ապա Սաֆրաստյանը նշեց, որ այն ռուս-թուրքական երկկողմանի հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է: