11 մայիսի 2010 - 15:32 AMT
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մայիսի 20-ին Էստոնիայում կհետևի ՀՀ երիտասարդական հավաքականի խաղին

ՀՀ ազգային հավաքականի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՀ Գավաթի եզրափակիչ խաղից հետո պատմել է առաջիկա ծրագրերի մասին:

«Բացի երկրի առաջնությունից, մենք պատրաստվում ենք նաև Չեմպիոնների լիգայի խաղերին»,-ասել է Մինասյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մայիսի 20-ին Էստոնիայում կհետևի ՀՀ երիտասարդական հավաքականի խաղին, որը տեղի կունենա 2011թ.Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի շրջանակներում: «Ես կընտրեմ մի քանի երիտասարդ ֆուտբոլիստի, որոնք մայիսի 25-ին Երևանում կխաղան Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական խաղում»,-ասել է Մինասյանը: